Հայերեն   English   Русский  

Հնդկաստանը և Պակիստանը փակել են օդային տարածությունը


  
դիտումներ: 608

Հնդկաստանի և Պակիստանի սահմանամերձ մարզերի օդային տարածությունը փակ է միջազգային տարանցիկ չվերթների համար: Այդ մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը` հղում անելով հնդկական լրատվամիջոցներին: Գրում է Aif.ru-ն:

Միջազգային չվերթներ իրականացնող օդանավերը ստիպված են այլ երթուղիներ փնտրել:

Նշվում է, որ Պակիստանն անմիջապես դադարեցրել է նաև ներքին և միջազգային չվերթների իրականացումը Իսլամաբադի, Լահորի, Մուլթանի, Ֆեյսալաբադի, Սիալքոտի օդանակայաններ, իսկ Հնդկաստանը տարանցիկ ինքնաթիռների համար փակել է Ամրիտցար քաղաքի երկինքը:

The Economic Times պարբերականի տվյալներով` հնդկական իշխանությունները ավիաընկերություններին տեղեկացրել են Ջամմու և Քաշմիր նահանգների և Ուտարակխանդի նահանգի Դեհրադուն քաղաքի օդանավակայանների փակման մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հնդկական օդուժը գնդակոծել է պակիստանյան F-16 կործանիչը, որը խախտել է երկրի օդային տարածքը: Մինչ այդ, Պակիստանը Հնդկաստանի օդուժին պատկանող երկու ինքնաթիռ էր խոցել վիճահարույց Քաշմիրի վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: