Հայերեն   English   Русский  

Չեմ կարծում, որ Բարաք Օբաման ապրիլի 24-ին Երևան կգնա. Թոմաս դե Վաալ


  
դիտումներ: 1094

Վերջերս հրապարակված «Մեծ ողբերգություն. հայերը եւ թուրքերը Ցեղասպանության ստվերում» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը խոսել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշման և ապրիլի 24-ին Հայաստան այցելելու հավանականության մասին:

Դե Վաալը հիշեցրել է, որ 2008 թվականին իր նախընտրական քարոզարշավում Օբաման խոստացել էր ճանաչել ցեղասպանությունը, սակայն ինչպես տեսանք Թուրքիայի հետ հարաբերությունները ավելի չվատացնելու համար մինչ օրս խուսափումը է օգտագործել «ցեղասպանություն» բառը: «Մերձավոր Արևելքը բավական խառը վիճակում է գտնվում և շատերը գտնում են, որ պետք չէ ցեղասպանություն բառի կիրառմամբ լարել Թուրքիայի հետ հարաբերությունները: Սա շատ բարդ խնդիր է, քանի որ կան ներքաղաքական և արտաքին քաղաքական հաշիվներ: Սակայն դժվար է ասել, թե ինչ կլինի: Միջուցե հնարավոր է գտնել այս բառը կիրառելու ձև` խուսափելով վատ հետևանքներից»,-նշել է դե Վաալը:

Խեսելով նախագահ Օբամայի ապրիլի 24-ին Երևան գալու հավանականության մասին` դե Վաալը հետևյալ կարծիքն է հայտնել. «Չեմ կարծում, որ նախագահ Բարաք Օբաման Երևան կգնա: Սակայն սպասելի է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի այցը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: