Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը հաղթել է Բուլղարիայի մրցաշարում
դիտումներ: 1037
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բուլղարական Ռուսե քաղաքում ընթացող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի հուշամրցաշարի 87 կգ քաշային կարգի եզրափակիչում միայն 50 վայրկյանում 8։0 հաշվով հաղթեց Ճապոնիայի ներկայացուցչին: Մաքսիմն առաջին մեդալը նվաճեց այս տարի:
Ավելի վաղ՝ Հայաստանի մեկ այլ մարզիկ՝ Սարգիս Քոչարյանը 82 կգ քաշում դարձավ բրոնզե մեդալակիր: