Սիրիայում ԱՄՆ-ի կոալիցիայի օդային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
դիտումներ: 388
Նշվում է, որ Դեյր Էզ Զոր նահանգի Բագուզ գյուղի ֆերմաների տարածքում ԱՄՆ-ի կոալիցիայի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ օդային հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել:
Ikhbariya հեռուստաալիքի աղբյուրները սակայն չեն հստակեցրել օդային հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը:
Սպիտակ ֆոսֆորի կիրառումը արգելված է ՄԱԿ-ի կոնվենցիայով և մի շարք այլ միջազգային կոնվենցիաներով:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Միացյալ Նահանգներին մեղադրել էր Սիրիայում սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ: