Հայերեն   English   Русский  

Ստյոպա Դարբինյանը` Եվրոպայի գավաթի պատանեկան խաղարկության մրցանակակիր


  
դիտումներ: 599

Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած ձյուդոյի Եվրոպայի գավաթի պատանեկան խաղարկությանը մասնակցեցին 495 մարզիկներ:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Նրանցից հինգը ներկայացնում էին Հայաստանը: Առավել հաջող հանդես եկավ Արմավիրի մարզադպրոցի սան Ստյոպա Դարբինյանը / 60 կգ /:

Այդ քաշային կարգում, 57 ձյուդոիստների պայքարում, նա տոնեց հինգ հաղթանակ, կրեց մեկ պարտություն , գրավեց երրորդ տեղը և դարձավ բրոնզե մեդալակիր: Նման պատվի արմավիրցի այդ պատանին արժանացել էր նաև անցյալ տարի` համանուն մրցաշարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: