Աշխարհի ամենահարուստ տղամարդը և կինը
2018 թ. մարտին Բեզոսը առաջին տեղը գրավեց Forbes-ի վարկանիշում՝ առաջ անցնելով Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյտսից: Ընդ որում անցած տարվա սեպտեմբերին Բեզոսի Amazon ընկերությունը դարձավ երկրորդը Apple կորպորացիայից հետո, որի կապիտալը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը:
Սակայն ամսագիրը նշում է, որ Բեզոսը կարող է զրկվել վարկանիշի առաջին տեղից, քանի որ եկող տարի բաժանվելու է կնոջից:
Իսկ մեր մոլորակի ամենահարուստ կինը ներկայումս L`Oreal կոսմետիկական կայսրության ժառանգորդ Ֆրանսուազ Բետանկուր-Մայրեսն է, որի կարողությունը կազմում է 49,3 մլրդ դոլար: Ամենահարուստ մարդկանց ընդհանուր վարկանիշում Մայերսը զբաղեցնում է 15-րդ տեղը:
Նախկինում Forbes-ը, որպես աշխարհի ամենահարուստ կնոջ, մատնանշում էր Ֆրանսուազի մորը և L’Oréal ընկերության հիմնադիր Էժեն Շյուլլերի դստերը՝ Լիլիան Բետանկուրին: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում նա առաջին անգամ հայտնվեց 1987 թ., երբ Forbes-ը սկսեց հրապարակել իր վարկանիշները:
Բետանկուր-Մայերսը L`Oreal-ի վարչության անդամ է 1997-ից: Նա մազերի ներկի գյուտարար և ընկերության հիմնադիր Էժեն Շուլլերի միակ թոռն է և Լիլիան Բետանկուրի միակ դուստրը: