Մարին Լե Պենը գնահատել է ԵՄ-ի համար հակառուսական պատժամիջոցների հետևանքները
Լե Պենը նշել է, որ «Եվրամիությունը չի պաշտպանում եվրոպական շահերը, բրեքսիթն այդքան ցավալի դարձնելով, քանի որ նրա կարծիքով` Եվրամիությունը «վտանգում է իրավիճակը, որի դեպքում ամենավատ հետեւանքները չեն սպասվում բրիտանացիներին, այլ հնարավոր է ամբողջ ԵՄ-ին»:
Ընդ որում` նա հիշեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ԵՄ տնտեսության համար դրանց հետևանքների մասին:
«Հիշեք հակառուսական պատժամիջոցները: Մենք ուզում էինք պատժել ռուսներին, սակայն արդյունքում աղետալի հետեւանքներ գրանցվեցին ԵՄ տնտեսության մի շարք ոլորտներում», - հավելել է Լե Պենը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բրեքսիթը Եվրոպայում ճգնաժամի խորհրդանիշ էր անվանել: