Հայերեն   English   Русский  

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ


  
դիտումներ: 565

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը՜

Հիշեցնենք, որ Պապիկյանն ու Հարությունյանը պայքարը սկսել էին 1/16-րդ փուլից: Երեկ քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: