Հայերեն   English   Русский  

Թուրքիան Բելգիային բողոքի նոտա է հղել


  
դիտումներ: 423

Թուրքիայում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպանը բացատրություններ տալու նպատակով հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Բելգիացի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը

Պատճառն այն է, որ բելգիական դատարանը ընթացք չի տվել 36 անձի նկատմամբ հարուցված քրեական գործին, ովքեր ըստ թուրքական կողմի՝ առնչություն ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ։

Բելգիայի դատախազությունը համարել է, որ նշյալ անձանց նկատմամբ հնարավոր չէ սկսել դատական գործ «ահաբեկչական կազմակերպության հետ կապեր» ունենալու մեղադրանքով։

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հույս է հայտնել, որ բելգիական կողմը կվերանայի իր որոշումը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: