Հայերեն   English   Русский  

Boeing ընկերությունը խորհուրդ է տվել դադարեցնել 737 MAX ինքնաթիռներով չվերթների իրականացումը


  
դիտումներ: 699

Boeing ընկերությունը խորհուրդ է տվել ժամանակավորապես դադարեցնել 737 MAX օդանավերով չվերթների իրականացումը, որպեսզի «հանրությանը հանգստացնեն ինքնաթիռի անվտանգության մասին»: Գրում է Gazeta.ru- ն:

Ընկերության կողմից նման որոշումը կայացվել է ԱՄՆ-ի ավիացիայի դաշնային վարչության (FAA), ԱՄՆ տրանսպորտի ազգային անվտանգության խորհրդի (NTSB), ինչպես նաև ավիացիոն իշխանությունների հետ խորհրդակցություններից հետո:

Բացի այդ, Boeing ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որ այժմ փորձում են պարզել մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարի պատճառը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Boeing- ի բաժնետոմսերը 3% -ով անկում են գրանցել:

Հիշեցնենք, որ Boeing 737 MAX ինքնաթիռը վթարի է ենթարկվել մարտի 10-ի վաղ առավոտյան Եթովպիայի Դեբրե-Զեյթ քաղաքի մերձակայքում: Ինքնաթիռում 149 ուղևոր և անձնակազմի 8 անդամ է գտնվել, որոնք բոլորը զոհվել են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: