Հայերեն   English   Русский  

Դատարանը երկարաձգել է Խաչատուրյան քույրերի համար սահմանված խափանման միջոցը


  
դիտումներ: 713

уՄոսկվայի Բասմանի դատարանը որոշում է կայացրել ևս երեք ամսով որոշակի գործողությունների արգելքի տեսքով երկարաձգել սեփական հոր դաժան սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երկու քույրերի նկատմամբ սահմանված նախնական խափանման միջոցը: Այդ մասին տեղեկացնում է TASS լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Խափանման միջոցը որոշակի գործողությունների արգելքի տեսքով երկարաձգվել է երեք ամսով՝ այսինքն մինչև հունիսի 28-ը», - ասել է դատարանի մամուլի քարտուղարը:

2018 թ. սեպտեմբերի վերջին դատարանը ազատ էր արձակել Խաչատուրյան քույրերին:

Գործում ներգրավված անձանց արգելվում է գիշերը իրենց բնակության վայրից հեռանալ, քննիչից և հարազատներից բացի որևէ մեկի հետ հաղորդակցվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: