Թոմ Քրուզն արգելել է Նիկոլ Քիդմանին իրենց որդու հարսանիքին մասնակցել
Սակայն Քոնորի մայրը՝ 51-ամյա Նիկոլ Քիդմանը, երբևէ չի տեսել որդու ընտրյալին և չի կարող նույնիսկ նրանց հարսանիքին մասնակցել: Գրում է Cosmo.ru-ն:
«Իսկ նման պահանջ Թոմն է ներկայացրել: Թոմի խոսքը նույնքան ամուր է, որքան օրենքը: Առաջին հերթին, եկեղեցու համար Քիդմանն «անցանկալի տարր» է, և երկրորդ՝ Թոմն անձամբ նրան այնտեղ տեսնելու ցանկություն չունի: Թոմը վաղուց է երես թեքել Նիկոլից և չի պատրաստվում վերադարձնել անցյալը», - ամերիկյան ամսագրերից մեկին հայտնել է Քրուզի ընկերը:
Առաջիկա միջոցառումն անցկացվելու է սայենթոլոգիայի ծեսերով` իրենց ուսմունքները քարոզող աղանդավորների մասնակցությամբ: Քրուզն այս աղանդի հետևորդներից երկրորդ ազդեցիկ մարդն է, իսկ նրա երեխաները վաղուց ընդունել են իրենց հոր կրոնը: