Հայերեն   English   Русский  

​Ուսուցիչների աշխատավարձի բարձրացում. խոստու ՞մ, թե իրականություն


  
դիտումներ: 2173

Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով` եկել ենք այն համոզման, որ 2019–ի պետբյուջեն կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով։

Այս մասին մարտի 27-ին Ազգային ժողովում, կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինչ են մտադիր անել այդ հավելյալ եկամուտների հետ: «Նպատակադրված ենք հուլիսի 1-ից 10%-ով բարձրացնել ՀՀ ԶՈՒ զինծառայողների աշխատավարձերը, իսկ 2019թ-ի սեպտեմբերից նույն չափով բարձրացնել հանրակրթական դպրոցներիուսուցիչների աշխատավարձը, մոտ 38 000 ուսուցչի մասին է խոսքը»,-ասաց նա:

Փաշինյանի հայտարարությունը, բնականաբար,շատ ուրախալի լուր էր մեր ուսուցիչների համար: Նրանքարժանի են բարձր աշխատավարձի:

Բայց հիշելով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի նախորդ հայտարարությունները, մտածում ես, որ ուսուցիչները կրկին ստիպված են լինելու կանգնել կոտրված տաշտակի առաջ:

Սուտ ասած կլինեմ, եթե ասեմ, որ աշխատավարձերն առաջիկայում ուսուցիչների բարձրանալու են։ Հունվարի 30–ին, կառավարության երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ տասը տարվա ընթացքում ոչ մի ուսուցչի աշխատավարձ չի բարձրացել, այս պահին էլ պիտի սպասեն տնտեսական բարեփոխումների:

Նախարարը վստահեցնում էր, որ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ նախարարությունում աշխատում են։ Բայց փող դեռ չեն գտել։

«Շատ մեծ բյուջեների մասին է խոսքը։ Նախնական հաշվարկով` ուսուցիչների աշխատավարձերը շուրջ 10 տոկոսով բարձրացնելու համար ավելի քան 8 մլրդ դրամ է անհրաժեշտ»,– ասաց Հարությունյանը։

Իսկ ուսուցիչները վրդովված էինկառավարության այն դիրքորոշումից, որ սոցիալական ծրագրերի համար բյուջեում միշտ գումար չի լինում, իսկ սեփական աշխատավարձերի ու պարգևավճարների համար պետական չինովնիկները միշտ գումար գտնում են։

Այնուհետև ՀՀ Կրթության և գիտության նախարար (ԿԳՆ) Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս տարվա սեպտեմբերից նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում: Ընդ որում, ըստ նրա՝ ուսուցիչների վերապատրաստման համակարգ են ներդնելու, և վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50 տոկոսով բարձրանանալու է:

Այս պարագայում կրկին ծագում է հարցը` ինչպե՞ս է ԿԳՆ-ն պատրաստվում բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը:

Հավանաբար դա ուսուցիչների սպասվող կրճատումներն են, այսպես ասած՝ օպտիմալացումը, որն այդքան բնորոշ է այսօրվա կառավարությանը: Այս դեպքում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մի զարկով կհնձի մանկավարժների մի մասին՝նրանց դարձնելով գործազուրկ, իսկ դրա հաշվին խնայված միջոցներով կբարձրացնի աշխատավարձերը:

Թամարա Թորոսյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: