Մինսկում ներկայացվել է Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական ընթացքը
Այցի առաջին օրը Բելառուսում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Եսայանի աջակցությամբ հանդիպումներ են կայացել Բելառուսի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ։ Թվային բիզնեսի կոնֆեդերացիայի (անդամակցում է 6 ՏՏ ասոցիացիա) նախագահՎլադիմիր Բասկոյի հետ հանդիպմանը ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպման ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները, մասնակցության հայտ ներկայացրած երկրների ցանկը, խոսնակների հետ քննարկվող թեմաները և այլն։ Ալեքսանդր Եսայանի հետ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր։ «Business Angels» ցանցի նախագահ Վալերի Աստրինսկու հետ հանդիպմանը նույնպես քննարկվել են ՏՏ համաշխարհային համաժողվի մասնակցության և երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր։ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը բելառուսցի գործընկերներին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ ոլորտի աշխարհի խոշորագույն միջոցառմանը։
Այցի երկրորդ օրը ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, որն ի պաշտոնե Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի խորհրդի անդամ է, խորհրդի նիստում հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպման աշխատանքները, կառավարության աջակցությունը՝ միջոցառումը բարձր մակարդակով հյուրընկալելու վերաբերյալ։
Նախատեսված է նաև հանդիպում Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ։
***
ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից։«WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Հանրային կապերի խումբ