Հայերեն   English   Русский  

Պատգամավորը Կոնստանդին Օրբելյանին աշխատանքից ազատելու պատճառների մասին մանրամասներ տրամադրելու խնդրանքով դիմել է Նազենի Ղարիբյանին


  
դիտումներ: 1123

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հարցում է ուղարկել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին՝ խնդրելով մանրամասներ տրամադրել Կոնստանդին Օրբելյանին աշխատանքից ազատելու պատճառների և հիմքերի վերաբերյալ:

«Հարգելի՛տիկին Ղարիբյան, մամուլից տեղեկացա, որ սույն թվականի մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել եք Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոստանտին Օրբելյանին։ Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ ենթակետի՝ խնդրում եմ տրամադրել մանրամասներ Օրբելյանին աշխատանքից ազատելու պատճառների և հիմքերի վերաբերյալ»,- ասված է պատգամավորի հարցման մեջ։

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: