«ԻՊ-ի հետաքրքրությունները տեղափոխվել են ԱՊՀ երկրների՝ ներառյալ Հայաստանի տարածք». ՌԴ ՆԳՆ
Ինչպես նշում է tert.am-ն, այս մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխը:
Մարտի 29-ին նա ելույթ է ունեցել ՌԴ ՆԳՆ Մոսկվայի համալսարանում, որտեղ ահաբեկչության և ծայրահեղականության հակազդման թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի բացումն է տեղի ունեցել:
Պաշտոնյայի խոսքով՝ ԻՊ անդամները մշակում են ամբողջ աշխարհով մեկ ահաբեկչական հարձակումների իրագործման հնարավորություններ ունեցող համաշխարհային ահաբեկչական ցանցի ստեղծման ծրագրեր:
«Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» հռչակած խալիֆայության ռազմավարական պարտությունն ԻՊ-ին դրդում է շահերի շրջանակը տեղափոխել Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Հայաստանի տարածք»,-հայտարարել է նա: