Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում մեկնարկել են նախագահական ընտրությունները. առաջադրված է 39 թեկնածու


  
դիտումներ: 524

Մարտի 31-ին Ուկրաինայում նախագահական ընտրություններ են: Բացվել են քվեարկության համար նախատեսված երկրի բոլոր ընտրատեղամասերը, դրանք կաշխատեն մինչև ժամը 20:00-ը:

Ընտրություններին մասնակցում են 39 թեկնածու, որոնց թվում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն։

Վերջին տվյալների համաձայն թեկնածուներից առաջատարը երգիծաբան Վլադիմիր Զելենսկին է, որի վարկանիշն ընտրություններից մեկ շաբաթ առաջ մոտ 30%-էր: Մինչդեռ Պորոշենկոյին պատրաստ է իր քվեն տալ ուկրաինացիների մոտ 17%-ը,իսկ ընդդիմադիր գործիչ Յուլյա Տիմոշենկոյին պատրաստ է աջակցել քաղաքացիների 12,5%-ը:

Սոցիոլոգների կանխատեսմամբ՝ երկրի ղեկավարն ընտրվելու է ընտրությունների 2-րդ փուլի արդյունքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հայտարարի մինչ ապրիլի 10-ը, սակայն նախնական արդյունքները կարող են հայտնի լինել արդեն ապրիլի 1-ի առավոտյան: Եթե թեկնածուներից մեկը չհավաքի ձայների կեսից ավելին, ապա ապրիլի 21-ին կկայանա ընտրությունների 2-րդ փուլը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: