Ամենայն հավանականությամբ Ուկրաինայում կլինի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Նախնական տվյալներով Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 30,18 տոկոսը, Պյոտր Պորոշենկոն՝ 16,65տոկոսը:Երրորդ տեղում է Յուլյա Տիմոշենկոն՝ ստացած 13,22 տոկոս ձայներով։
Վլադիմիր Զելենսկի – 30,18 տոկոս
Պյոտր Պորոշենկո – 16,65 տոկոս
Յուլյա Տիմոշենկո – 13,22 տոկոս
Յուրի Բոյկո – 11,43 տոկոս
Անատոլի Գրիցենկո – 7,04 տոկոս
Իգոր Սմեշկո – 5,95 տոկոս
Օլեգ Լյաշկո – 5,16 տոկոս
Ալեքսանդր Վիլկուլ – 4,19 տոկոս
Ռուսլան Կոշուլինսկի – 1,65 տոկոս
Յուրի Տիմոշենկո – 0,61 տոկոս:
Զելենսկին առաջին տեղում է Ուկրաինայի մարզերի մեծ մասում, Պյոտր Պորոշենկոն նրանից առաջ է անցնում միայն Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի եւ Տերնոպոլի մարզերում, Յուրի Բոյկոն առաջինն է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում:
Ընտրողների մասնակցությունը կազմել է 63,52 տոկոս: