Հաղթելու է նա, ում ջղերը ամուր են, այսինքն՝ նաև մենք.Դավիթ Վանյան
Ֆբ գրառում
Եվրոպական կամ արևմտյան քաղաքակրթությունը, որ հարյուրամյակներ ի վեր, հզոր գաղութատիրությունների ձևով (նուրբ ասած) տիրել է ողջ աշխարհին, այսօր փիլիսոփայական - գաղափարական սնանկության ու աշխարհաքաղաքական ներփակման սինդրոմ է ապրում, որը արտահայտվում է անգլիական բրեքսիթի, ֆրանսիական դեղին բաճկոնավորների հեղափոխության, բելգիական, շվեդական կամ այլ իսլամացաված քաղաքների ճչացող ճգնաժամերով։ Եվրոպան երեկվա պատերազմող Եվրոպան չէ։ Եթե որևէ մեկը որոշի այն գրավել, հավաստիաացնում եմ Ձեզ, որ մատը մատին խփող չի լինի պաշտպանություն կազմակերպելու առումով, ինչպես չպաշտպանեցին Վրաստանին ու Ուկրաինային։ Հիշեք գեներալ Լեբեդին, ով 1999 թ․ հունիսին մեկ վաշտով ՆԱՏՕ-յի քթի տակ գրավեց Պրիշտինայի օդանավակայնը։ Քսան տարի է անցել արդեն ու ծերուկը կարծես պարպվել, կորցրել է հարձակվելու ունակությունը։
Փոխարենը՝ Ռուսաստանն է սրել ատամները ու աշխարհի կեսի անունը «Ռուսական» դրած, փորձում է վերականգնել կորցրածը, սակայն փոխարենը վճարելով մեկուսացմամբ ու տնտեսության բլոկադայով։ Ռուսաստանին այս վիճակը ավելի հոգեհարազատ է, քան Գորբաչովյան հեղհեղուկ վերակառուցումն ու Ելցինյան աշխարհաքաղաքական դիրքերը զիջող բանդիտական օլիգարխիան։ Նոր պատերազմ են տենչում ԱՄ Նահանգները, ովքեր վախենում են Սիրիան, Աբխազիան, Ղրիմը նվաճած Ռուսաստանից ու վտանգ են տեսնում նրա ռազմական հզորացման մեջ։
Քանի դեռ այս երկուսը վիճում են, Չինաստանը շահում է, զինվում է ու տնտեսապես հզորանում։ Տարեկան 7 տոկոս տնտեսության աճը ամենաբարձրն է այս ակումբում։ ԱՄ Նահանգները մնացել են մենակ, որովհետև նրանց սատելիտները կռվելու գրեթե ընդունակ չեն։
Պատերազմ են տենչում Արաբները ու աշխարհի կեսը ներկում են կանաչ Խալիֆաթի գույներով, Թուրքերը, որոնք երազում Օսմանյան կայսրությունն են վերականգնել, հրեաները, որոնք հարավային Ուկրաինայի ու Ղրիմի վրա աչք ունեն, ու այսպես շարունակ։
Ադրբեջանի, Վրաստանի ու բալականյան երկրների մասին էլ չեմ ասում։
Հարաբերությունները սուր են Հնդկաստանի ու Պակիստանի, Հնդկաստանի ու Չինաստանի միջև։
Ռուսաստանի դարավոր ախոյան Մեծ Բրիտանիան կարծես զգում է աշխարհաբեմից իր ի չիք դառնալը և, ապարդյուն, փորձում է դուրս գալ միացյալ Եվրոպայից։ Գերմանիան, որ խորամանկորեն վերականգնել է երրորդ Ռեյխը առանց մի կաթիլ արյուն թափելու, սակայն տնտեսապես իրեն է ենթարկել ողջ Եվրոպան, դարձել է ԱՄ Նահանգների զայրույթի թիրախը։ Ազգությամբ գերմանացի Թրամփը որոշել է քանդել նաև միացյալ Եվրոպան ու Գերմանիայի հեգեմոնիան։ Ամերիկան ՆԱՏՕ-յի գործոնը դարձրել է Եվրոպային սաստելու ու հսկելու միջոց։ Գերմանիան թպրտալու տեղ չունի, ու եթե չենթարկվի ԱՄ Նահանգներին, կընկնի սանկցիաների տակ ու կկորցնի իր ղեկավարող դերը։
Ռուսաստանը այնքան ժամանակ է ուժեղ լինելու, որքան ուժեղ լիդեր կունենա։ Բավական է հայտնվի մեկը Մեդվեդևի նման, սկսվելու է սեպարատիզմի մի նոր շքերթ, ինչը մեզ համար ցանկալի չէ, որովհետև չափավորված Ռուսաստանը Ասիական մայր ցամաքի զսպաշապիկն է ու թրքալեզուների միավորումը կանխարգելող ուժը։ Չնայած սա էլ է ժամանակի հարց։
Գրեթե բոլոր տեղերում տղայական մակարդակի իշխանություններ են, որոնք արդեն մի քանի տարի իրար հայհոյում ու մկաներն են ցուցադրում։ Սա հասունացող պատերազմի նշան է։ Հաղթելու է նա, ում ջղերը ամուր են, այսինքն՝ նաև մենք։