Հայ գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կմասնակցեն Իսլանդիայի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող Ռեյկյավիկ «Gamma» միջազգային բաց մրցաշարին:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական դասակարգով և բաղկացած է 9 տուրերից: Մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: