Մոսկվայում ավարտված Մոսկոու օփեն 2015 «ուսանողական» շրջանային մրցաշարում , որին մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերից հրավիրված ուժեղագույն 10 ուսանողներ, գերազանց արդյունքի է հասել վանաձորցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը:
Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և ճանաչվել մրցաշարի միանձնյա հաղթող: