Դալայ Լաման հոսպիտալացվել է Հնդկաստանում
դիտումներ: 828
Այդ մասին հայտնել է The Hindu պարբերականը` հղում անելով Դալայ Լամայի անձնական քարտուղարին:
Պարբերականի տվյալներով` հոգևոր առաջնորդին տեղափոխվել են Նյու Դելիի մասնավոր հիվանդանոցներից մեկը:
«Առավոտյան նորին սրբազանությունը Դհարմսալում անհարմարավետություն զգաց: Որպես նախազգուշական միջոց Դելի ուղևորվեցինք», - հայտնել է քարտուղարը:
Ինչպես նշվել է, հոգևոր առաջնորդը թոքային ինֆեկցիա է ախտորոշվել: