Ջենիֆեր Լոպեսը պատմել է հարսանիքի նախապատրաստական աշխատանքների մասին
Սակայն օրեր առաջ Ջեյ Լոն Cubby & Carolina In the Morning ռադիոշոուի շրջանակներում պատասխանել է հարսանիքի վերաբերյալ մի քանի հարցի: Երգչուհին խոստովանել է, որ ինքը և Ալեքսը ժամանակ չեն ունեցել ամուսնության համար պլան մշակելու համար:
«Մենք դեռևս չենք սկսել պլանավորել, քանի որ վերջերս ենք նշանադրվել: Այնուհետև անմիջապես ծանրաբեռնվել ենք աշխատանքով: Մինչև տարեվերջ գրաֆիկը շատ խիտ է, ուստի չգիտեմ, թե ինչ կլինի: Մենք դեռևս չենք որոշել, թե արդյոք ճանապարհորդության կմեկնենք, թե հարսանիք կկազմակերպենք ... Ես իսկապես դեռևս չգիտեմ»- ասել է երգչուհին:
Այժմ Լոպեսը նկարահանվում է Hustlers ֆիլմում և պատրաստվում է իր 50-ամյակի կապակցությամբ ամառային համերգային շրջագայության: Ալեքս Ռոդրիգեսը աջակցում է նրան բոլոր հարցերում:
New York Times պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում Ռոդրիգեսը Ջենիֆերին կյանքում երբևէ ճանաչած ամենաազնիվ մարդն է անվանել:
«Նա շատ անկեղծ է: Անհասկանալի է, թե ինչպես կարելի է նրա հայտնիության հետ մեկտեղ բացարձակ նորմալ մարդ, լավ մայր, գործընկեր և ընկեր լինել»- պատասխանել էր մարզիկը լրագրողներին: