Հայերեն   English   Русский  

​Բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում անտանելի է դառնում.Ստեփան Դանիելյան


  
դիտումներ: 901

Բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում անտանելի է դառնում։

Համատարած դեստրուկցիա է և որևէ լուրջ և առարկայական քննարկում անհնարին է դարձել։

Նախկինում լրագրող, իսկ ներկայումս վարչապետ հանդիսացողի ընդդիմությունը ներկայիս լրագրողներն են դարձել, իսկ քաղաքական ու քաղաքացիական հասարակության միավորները դեֆոլտի է ենթարկվել։

Իշխող Քաղաքացիական Պայմանագիր ֆեյք կուսակցությունն, իր ընդդիմադիր կոլեգաների հետ միասին խաղից դուրս է մնացել ու դա պառլամենտական կառավարման մոդել ունեցող երկրում, որտեղ քաղաքական կյանքի գործող միավորները կուսակցություններն են։ Այսինքն, քաղաքական կյանքը Հայաստանում նենգափոխվել է։

Քաղաքական կյանքն ընթանում է մամուլում, որտեղ գործող անձինք լրագրողներն են՝ բոլոր դիրքերում,, իսկ քաղաքացիական հասարակության դերակատարումը ստանձնել են ֆեյքերը։ Բնականաբար, սուրբ տեղը դատարկ չի մնում։

Պարզ է, որ Հայաստանում քաղաքական դեբատներ և երկխոսություններ չեն կարող տեղի ունենալ, որովհետև չկան երկխոսող միավորները։

Լրագրող վարչապետին, բնականաբար, լրագրողները պետք է ընդդիմանան, իսկ հանրային կարծիքը պետք է ներկայացնեն ֆեյքերը։

Նման պայմաններում քաղաքական լուծում չկա, իսկ շոուի շարունակությունը դեպի ոչ մի տեղ է տանում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: