Հայերեն   English   Русский  

Հեղափոխությունից հետո այս առումով բացարձակ ոչինչ չի փոխվել.Արմեն Աղայան


ֆբ գրառում


  
դիտումներ: 865

Վարչապետը, ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների, ԱԺ֊ում իր խմբակցության հետ հանդիպման ժամանակ,

իբր հայտարարել է, որ «քարոզչական դաշտն են տանուլ տալիս, հատկապես Արցախի մասով». պոռթկումն այն աստիճանի է եղել, որ նա ասել է. «Չգիտեմ՝ ձեր լռելն է ճիշտ, թե խոսելը»:

Պրն․ վարչապետ, պատգամավորները ինչ մեղք ունեն, եթե հենց դուք եք տանուլ տալիս Արցախի մասով, քանի որ բոլոր հնարավոր կեցվածքներից ամենամերժելին եք որդեգրել։ Պատգամավոր էլ դարձրել եք Արցախի հարցը լավագույն դեպքում Ձեզ պես մակերեսային իմացողներին, իսկ հաճախ էլ ուղակի ԼՏՊ֊ական հանցավոր դիրքորոշումներին կառչած նրա աշակերտներին։

Բայց Ձեր տանուլ տալն էլ հեչ, բոլորս ենք տանուլ տալիս, Երկիրն է տանուլ տալիս։ Հեղափոխությունից հետո այս առումով բացարձակ ոչինչ չի փոխվել։ Ուղակի եթե առաջ պաշտոնական սխալ դիրքորոշումը կարող էինք բացատրել իշխանությունների ոչ լեգիտիմությամբ, հիմա դա էլ չենք կարող անել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: