Ապրիլի 12-ին, ժամը 18:14-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում հայտնաբերել Ա.Գ.-ի ծնված 1932 թ. դին: