Հայերեն   English   Русский  

Էրդողանը հույս ունի, որ Ստամբուլի ՏԻՄ ընտրությունները կչեղարկվեն


  
դիտումներ: 438

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կենտրոնական և գործադիր խորհրդի (MKYK) նիստի ժամանակ հույս է հայտնել,

որ Ստամբուլի ՏԻՄ ընտրությունների արդյունքները կչեղրակվեն։

«Մի քաղաքում, որտեղ կա 11մլն ընտրող, այդ ինչպե՞ս է, որ ձայների տարբերությունը սկսել է 30 հազարից, իսկ հետո նվազել մինչև 13 հազար։ Հույս ունեմ, որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդ (YSK) կչեղարկի Ստամբուլի ընտրությունները։ Եթե ամեն ինչ մնա նման վիճակում, խիղճներս մեզ կտանջի։ Ընտրությունները պիտի նորից անցկացվեն»,- ասել է Թուրքիայի նախագահը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: