Անջելինա Ջոլին պաշտոնապես փոխել է ազգանունը
դիտումներ: 1076
Բրեդ Փիթի հետ հարսանիքից հետո, որը տեղի էր ունեցել 2014 թ. սեպտեմբերին, Անջելինան պաշտոնապես Ջոլի-Փիթ ազգանունն էր կրում, ինչպես իր երեխաները: Այդ ազգանունը եղել է նրա բոլոր փաստաթղթերում, այդ թվում, անձնագրում և վարորդական իրավունքում: Իսկ այժմ դերասանուհին կրկին ուղղակի Ջոլի ազգանունն է կրում:
Հիշեցնենք, որ չնայած այն հանգամանքին, որ Անջելինան և Բրեդն այլևս ամուսնացած չեն, նրանց չի հաջողվում համաձայնության գալ իրենց վեց երեխաների խնամակալության հարցում: