Հայերեն   English   Русский  

Օբաման հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ


  
դիտումներ: 872

Նախագահ Բարաք Օբաման կոչ է արել իր ռուս գործընկերոջը ընդունել Ուկրաինայի ճգնաժամի լուծման նպատակով չորեքշաբթի օրը Բելառուսում եվրոպական առաջնորդների առջարկելիք խաղաղության ծրագիրը:

Սպիտակ տունը հայտնել է, որ Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում ընդգծել է խաղաղության հասնելու հարցում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի միջև համաձայնություն հաստատելու կարևորությունը:

Մեկ օր առաջ Օբաման հայտնել էր, որ դեռևս չի որոշել Կիևին ռազմական օգնություն ցույց տալ, թե ոչ և դեռևս ճգնաժամի լուծման դիվանագիտական ուղի է փնտրում: Գերմանիայի կանցլերի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Օբաման նշել է, որ Ուկրաինայում ռազմական ճանապարհով խնդրի լուծման հնարավորությունը փոքր է:

Եվրոպական առաջնորդները խնդրել են Միացյալ Նահանգներին ռազմական օգնություն չտրամադրել Ուկրաինային:

Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ անցած շաբաթվա վերջին Մոսկվայում հանդիպել էր Պուտինի հետ խաղաղության համաձայնագիր մշակելու նպատակով, սակայն քիչ արդյունքների էին հասել:

Չորեքշաբթի օրը առաջնորդները կփորձեն համաձայնության հասնել Մինսկում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: