Հայերեն   English   Русский  

Էլինա Դանիելյանը մեկ միավորով է հետ առաջատարից


  
դիտումներ: 684

Թուրքիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում հայ մարզուհիները հաղթանակներով և ոչ-ոքիներով ավարտեցին պարտիաները:


Սպիտակ խաղաքարերով հանդես եկած Մարիա Գեւորգյանը, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը հաղթեցին, իսկ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը սև ֆիգուրներով խաղաղ ելքով ավարտեցին իրենց պարտիաները:
Էլինա Դանիելյանը հավաքել է 5 միավոր և մեկ միավոր է հետ միանձնյա առաջատար Ալինա Կաշլինսկայայից (Ռուսաստան): Լիլիթ Մկրտչյանն ունի 4.5 միավոր, իսկ Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գեւորգյանը՝ 4-ական:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: