Շարլիզ Թերոնը բացատրել է, թե ինչպես է իր որդին աղջիկ դարձել
Այդ ժամանակ դերասանուհու խոսքերը ոչ միանշանակ էին ընկալվել երկրպագուների կողմից: Իսկ արդեն նախօրեին Daily Mail- ի լրագրողների հետ զրույցի ընթացքում Շարլզը վերջապես բացատրել է, թե ինչու է իր որդին աղջիկ դարձել:
«Նա (Ջեքսոն) նայեց ինձ, երբ ընդամենը երեք տարեկան էր և ասաց. «Ես տղա չեմ»: Ահա և վերջ, այժմ ես ունեմ երկու հրաշալի դուստր, որոնց ես պաշտպանելու եմ, ինչպես ցանկացած նորմալ ծնող: Նրանք ծնվել են այնպիսին, ինչպիսին կան և ուզում են լինել: Այս դեպքում իմ պարտքն է պարզապես սիրել նրանց և համոզվել, որ նրանց կյանքում ամեն ինչ լավ է», - անկեղծացել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Շարլիզը Ջեքսոնի դուստր անվանել էր նախորդ տարի Elle ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում:
«Ես նայում եմ իմ երկու գեղեցիկ աղջիկներին և ինչպես ցանկացած մեկ ուրիշ մայր անհանգստանում 3 նրանց համար: Ես ուզում եմ, որ նրանք ապահով զգան և կարողանան ինքնարտահայտվել, ուզում եմ պաշտպանել նրանց: Անկասկած ես պատրաստ եմ սպանել հանուն նրանց», - հայտարարել էր դերասանուհին:
Ի դեպ, դեռևս նախքան դերասանուհու այս հայտարարությունը շատ լրագրողներ և երկրպագուներ նկատել էին, որ Թերոնի որդին` Ջեքսոնը, աղջկական վարդագույն զգեստներ և երկար հյուսեր է կրում: