Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին


  
դիտումներ: 952

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանի ԱԳՆ-ին` միանալ «3+2» ձևաչափով հայտարարություններին և աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանը:

Այդ մասին yerkir.am-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևայի խոսքով` եթե պաշտոնաական Երևանը խոսում է վստահությանն ուղղված քայլերի ստեղծման և բանակցային գործընթացում անկեղծության մասին, ապա և´ Հայաստնում, և´ Ադրբեջանում պետք է աշխատեն փոխադարձ վստահության ստեղծման ուղղությամբ և հանդես գան համապատասխան հայտարարություններով:

«Այդ հայտարարությունները բացահայտորեն աջակցում են երկու երկրներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությանը: ՀՀ ղեկավարությունը պետք է հասկանա որ ստատուս քվոն անընդունելի է, անկայուն, և այդ գործընթացը չի կարող հավերժ շարունակվել»,-ասել է նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: