Հայերեն   English   Русский  

Կրեմլը` Զելենսկուն շնորհավորելու մասին


  
դիտումներ: 487

Կրեմլը վաղաժամ է համարում Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Վլադիմիր Զելենսկուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից շնորհավորական ուղերձ հղելը: Գրում է Russian.rt.com-ը:

«Դեռևս վաղաժամ է խոսել պարոն Զելենսկուն ուղղված Պուտինի շնորհավորանքների, ինչպես նաև միասին աշխատելու հնարավորության մասին: Այդ մասին հնարավոր կլինի դատել միայն հստակ դեպքերում», - ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Խոսելով Ուկրաինայի նախագահական ընտրությունների մասին` նա ընդգծել է, որ Մոսկվան հարգանքով է վերաբերվում ուկրաինացիների ընտրությունը:

«Հատկապես այն պատճառով, որ այս ընտրությունը շատ ակնհայտ էր», - հավելել է նա:

Վերջին տվյալների համաձայն` Զելենսկին հաղթում է ընտրություններում ստանալով քվեների ավելի քան 73%-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: