Հայերեն   English   Русский  

Կոլումբիայում սողանքի հետևանքով զոհերի թիվը 28-ի է հասել


  
դիտումներ: 467

Կոլումբիայի Կաուկա դեպարտամենտում գրանցված սողանքի հետևանքով 28 մարդ է զոհվել: Այդ մասին նշվել է Աղետների ռիսկերի կառավարման ազգային վարչության տարածած հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

«Որոնողական աշխատանքների արդյունքում 28 մարդու դի է հայտնաբերվել», - նշվել է գերատեսչության մամուլի ծառայության թվիթերյան էջում տարածված հաղորդագրության մեջ:

Ակնկալվում է, որ սողանքի վայրում որոնողական և փրկարարական աշխատանքները առավոտյան կվերսկսվեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կաուկեում տեղի ունեցած սողանքի հետևանքով 20 մարդ է զոհվել, որոնց թվում նաև երեխա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: