Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է, որ բրիտանական հետախուզությունն օգնել է Օբամային հետևել իրեն


  
դիտումներ: 533

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում գրառում է կատարել և հայտնել, որ իբրև բրիտանական հետախուզությունն օգնել է Բարաք Օբամայի վարչակազմին հետևել իրեն: Գրում է Russian.rt.com-ը:

Ամերիկացի առաջնորդը հղում է կատարել One America News Network (OANN) հեռուստաալիքին, որը հայտնել է, որ ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը մեղադրել է բրիտանական հետախուզական գործակալություններին Թրամփին լրտեսելու մեջ:

«Այժմ դա միայն ժամանակի հարց է, իսկ երբ ճշմարտությունը բացահայտվի, և երբ դա տեղի ունենա, դա հրաշք կլինի», - նշել է Թրամփը:

Մեծ Բրիտանիայում արձագանքել են այդ մեղադրանքներին: Կառավարական տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ տեղեկությունը անհեթեթություն է և անհրաժեշտ է պարզապես անտեսել այն:

Սկանդալը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ԱՄՆ նախագահին երկիր է հրավիրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: