Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 5-րդ տուրում մրցեց Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Պարտիայի 25-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
5-րդ տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր և առաջատարներին զիջում է կես միավորով: Աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կարլսենը և աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն ունեն 3,5-ական միավոր:
6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Վինսենթ Կեյմերը: