Հայերեն   English   Русский  

​Պուտինը Կեմ Չեն Ընի հետ տետ-ա-տետ զրույցը հանգամանալից է անվանել


  
դիտումներ: 462

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ տետ-ա-տետ հանդիպման թեմաների մասին, հաղորդում է ТАСС-ը:

Հանդիպումն սկսելով ընդլայնված կազմով՝ ՌԴ նախագահը զրույցը հանգամանալից է անվանել: «Հենց նոր բավականին հանգամանալից զրույց ունեցանք տետ-ա-տետ»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ խոսել են միջպետական հարաբերությունների պատմության, ինչպես նաև երկկողմ կապերի զարգացման հեռանկարների մասին:

«Բնականաբար, խոսեցինք Կորեական թերակղզու իրավիճակի մասին, կարծիքներ փոխանակեցինք իրավիճակը կայունացնելու շուրջ»,-ընգծել է ՌԴ նախագահը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին հրավերն ընդունելու համար:

Իր հերթին, Կիմ Չեն Ընը հույս է հայտնել է, որ ՌԴ նախագահի հետ կառուցողական մթնոլորտում սկսված հանդիպումը կշարունակվի նույն ոգով:

«Հենց նոր ՌԴ նախագահի հետ բովանդակային զրույց ունեցանք, կարծիքներ փոխանակեցինք այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների համար, ինչպես նաև խոսեցինք Կորեական թերակղզու իրավիճակի մասին: Հուսով եմ՝ բանակցությունները կշարունակվեն նույն ոգով»,-ասել է նա:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին անցկացրած հիանալի ժամանակի, խիտ գրաֆիկի մեջ ժամանակ գտնելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: