Հայերեն   English   Русский  

​Թրամփը կոչ է արել հրաժարվել միջուկային զենքից


  
դիտումներ: 359

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլոր երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին և Չինաստանին, հրաժարվել միջուկային զենքից, հաղորդում է CNN-ը:

Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Ռուսաստանում հանդիպել են ՌԴ նախագահն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդը:

«Այսօր ես տեսա, թե ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց այն մասին, որ ուրախ է օգնել ԱՄՆ-ին Կիմ Չեն Ինի և Հյուսիսային Կորեայի հետ: Մենք ցանկանում ենք հրաժարվել միջուկային զենքից, մենք բոլորս պետք է հրաժարվենք: Ռուսաստանն ու Չինաստանը ևս պետք է հրաժարվեն»,-ասել է Թրամփը:

Բացի այդ, նա հայտնել է, որ մտադիր է միջուկային համաձայնագիր կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ:

«Նախագահը հստակ հասկացնել տվեց, որ ցանկանում է վերահսկողություն սահմանել սպառազինությունների վրա, ինչը պետք է անեն նաև Ռուսաստանն ու Չինաստանը»,-ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: