Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ի Նյու Հեմպշիր նահանգի ներկայացուցիչների պալատը հակահայկական բանաձև է արգելափակել


  
դիտումներ: 901

ԱՄՆ-ի Նյու Հեմպշիր նահանգի ներկայացուցիչների պալատն արգելափակել է HR6 բանաձևը, որը կասկածի տակ է դնում Արցախի անկախությունը: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Հա յազգային կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում:

Հայտարարության մեջ ԱՄՆ Հայ ազգային կոմիտեն իր շնորհակալությունն է հայտնում Նյու Հեմպշիր նահանգի ներկայացուցիչ Գարի Ազարյանին, Մերիմակ Վելիի Հայ ազգային կոմիտեին և մեծ թվով ակտիվիստներին հակահայկական բանաձևի արգելափակմանը նպաստելու համար:

Հիշեցնենք, որ շնորհիվ ԱՄՆ-ի Հայ ազգային կոմիտեի` օրերս Կոլորադո նահանգի սեանտը ևս քննարկումից հետ է կանչել խնդրահարույց SJR 15-006 բանաձևը, որը քարոզել է «ԱՄՆ-ի և Ադրբեջանի Հանրապետության ռազմավարական գործընկերությունը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: