Զելենսկին մեկնաբանել է Թուրքիայում զբոսանավի վրա հանգստի մասին տեղեկությունը
«Ես հասարակ մարդ եմ: Եվ ես ճշմարտության կողմնակից եմ: Ինձ զբոսանավեր և առանձնատներ պետք չեն: . Ես պարզապես ուզում եմ երկու օր անցկացնել ընտանիքիս և երեխաներիս հետ», - Զելենսկու խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:
Նա հավելել է, որ «կեղծ լուրերի ստեղծումը և կեղծ տեղեկատվության տարածումը ժամանակակից լրատվամիջոցների հիվանդություններից մեկն է»:
Նշվել է, որ Զելենսկու մամուլի ծառայությունը պնդում է, որպեսզի տվյալ հրապարակումները հեռացվեն:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Զելենսկին մեկնել է Թուրքիա` 40 մետր երկարությամբ զբոսանավի վրա հանգստանալու:
Նախօրեին Զելենսկին հայտարարել էր, որ երկու օրով Թուրքիա է մեկնում, որպեսզի իր երեխաները ներկա գտնվեն «Զվարճանք» փառատոնին: Այնուհետև նա հայտարարել էր իր անունից հանդես եկող կեղծարարների մասին: