«Իսլամական պետություն»-ը հայտարարել է, որ նոր հարձակումներ է պլանավորում հանգստավայրերում
դիտումներ: 532
գրում է Daily Mail-ը: Ահաբեկիչները նշել են, որ կօգտագործեն այսպես կոչված «կոկորդիլոսի բջիջները»:
Հայտարարությունն արել է բրիտանացի գրոհայինների շրջանում հայտնի Ջիհադ Ջոնը:
Բրիտանական պարբերականը նշում է, որ վտանգի տակ են Հնդկաստանն ու Մալդիվները, ինչպես նաև Քենիայի և Տանզանիայի տուրիստական շրջանները:
Հիշեցնենք, որ Շրի Լանկայում ապրիլի 21-ին՝ Սուրբ Զատիկի օրը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթյուններ էին իրականացրել երկրի մի շարք եկեղեցիներում և հյուրանոցներում՝ սպանելով ավելի քան 260 և վիրավորելով ավելի քան 500 մարդու: