Հայերեն   English   Русский  

​Ռուսաստանն ու Իրանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն


  
դիտումներ: 248

Ռուսաստանն ու Իրանն այս տարի համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Իրանի հարավային ջրերում:

Այս մասին, Mehr-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեյն Հանզադին:

«Ռուսաստանի ռազմածովային ուժերի հետ բանակցություններից հետո իրանական ուժերն այս տարի Իրանի հարավային շրջաններ նավատորմ կուղարկի»,-ասել է Հանզադին:

Իրանցի հրամանատարը հավելել է, որ Իրանի և Ռուսաստանի նավատորմերը կշարունակեն համագործակցությունը:

Ավելի վաղ հունվարի Հանզադին հայտարարել էր, որ Իրանի ՌԾՈւ-ը նախապատրաստվում է Ռուսաստանի ՌԾՈւ-ի հետ Կասպից ծովում զորավարժություններին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: