Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն խոչընդոտում է ՄԱԿ-ի աշխատանքին Ռուսաստանի նորմալ մասնակցությանը. ՌԴ ԱԳՆ


  
դիտումներ: 464

ԱՄՆ-ը շահարկում է վիզային ընթացակարգերը` խոչընդոտելով Ռուսաստանի մասնակցությանը ՄԱԿ-ում աշխատանքին: Այդ մասին նշվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում: Գրում է Russian.rt.com-ը:

«Միացյալ Նահանգները մշտապես շահարկում է վիզային ընթացակարգերը` խոչընդոտելով Ռուսաստանի բնականոն մասնակցությանը համաշխարհային կազմակերպության գործունեությանը` չնայած այն հանգամանքին, որ պարտավորվել է բոլոր պետություններին տրամադրել լիարժեք հնարավորություններ», - նշվում է զեկույցում:

Գերատեսչությունում, մասնավորապես, նշել են, որ Վաշինգթոնն անբարեխղճորեն է կատարում է իր պարտականությունները (ՄԱԿ-ի կենտրոնակայանի տեղակայման վայրը Նյու Յորքում է):

«Այս անգամ խոսքը Ռուսաստանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական ինստիտուտներից մեկի ղեկավար Պակլոնսկիին մուտքի արտոնագիր չտրամադրելու մասին է», - նշվել է մեկնաբանության մեջ:

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ ընդամենը մեկ ամիս առաջ Վաշինգթոնը հրաժարվել է ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի նիստին մասնակցելու համար մուտքի արտոնագիր տրամադրել ռուսական պատվիրակության ղեկավարին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: