ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մասնակցությամբ 5 տարվա մեջ առաջին անգամ տեսանյութ է հայտնվել համացանցում
Այս մասին Twitter-ում հայտնել է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը հետևում է համացանցում ջիհադիստների գործունեությանը:
Առաջին և վերջին անգամ Բաղդադին հայտնվել էր համացանցում, երբ Իրաքի Մոսուլ քաղաքում հայտարարում էր «իսլամական խալիֆաթի» ստեղծման մասին և կոչ էր անում միանալ բոլոր մուսուլմաններին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2016 թվականից առնվազն 34 ահաբեկչական խմբավորում ողջ աշխարհից իրենց «խալիֆաթի» հետևորդ են անվանել:
Նոր տեսանյութում չի նշվում Բաղդադիի գտնվելու վայրը: Նա քննարկում է Դեր Զորի իրավիճակը, ինչպես նաև Շրի Լանկայի ահաբեկչությունները, որի հետևանքով 260 մարդ զոհվեց:
ԶԼՄ-ները նշում են, որ նա արտաքնապես փոխվել է՝ կտրել և ներկել է մազերը: Երևում է, որ համար մեկ ահաբեկիչը գիրացել է, նա կրում է աֆղանական հագուտ, ինչը բնորոշ չէ ԻՊ գրոհայիններին: