«Չնայած ԱՄՆ-ի ճնշումներին՝ Իրանը կշարունակի նավթ վաճառել». Ռոհանի
դիտումներ: 326
Այս մասին այսօր, Arabnews-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանական պետական հեռուստաընկերության եթերում:
«ԱՄՆ-ի՝ իրանական նավթի արտահանումը զրոյացնելու հետ կապված որոշումը, սխալ է, և մենք թույլ չենք տա, որպեսզի այդ որոշումն իրականացվի»,-ասել է Ռոհանին:
«Մոտ ամիսներին ամերիկացիները կտեսնեն, որ մենք կշարունակենք նավթի արտահանումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն երկարաձգել էր իրանական նավթի մատակարարումների էմբարգոն:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Իրանի նավթային ոլորտի դեմ ամերիկյան պատժամիջոցները լուրջ վնաս կհասցնեն համաշխարհային նավթային շուկային: