Հայերեն   English   Русский  

Բաքուն մտահոգված է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Սաուդյան Արաբիայի աջակցության պատճառով


  
դիտումներ: 965

Վերջերս ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեի նախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Ադամ Շիֆի և Վաշինգթոնում Սաուդյան Արաբիայի դեսպան, արքայադուստր Ռիմա բինթ Բանդար ալ-Սաուդի կայացած հանդիպումը ադրբեջանական կողմի դժգոհությանն է արժանացել: Գրում է Rusarminfo.ru-ն:

Հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցերի թվում քննարկվել են նաև Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Ադամ Շիֆի ներկայացրած բանաձևը, որի առաջխաղացման հարցում Սաուդյան Արաբիայի դեսպանն իր աջակցությունն է հայտնել:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հանդիպման ժամանակ սաուդյան դիվանագիտական առաքելության ղեկավարի հնչեցրած խոսքերն այն մասին, որ իր երկիրը ևս Օսմանյան կայսրության ժամանակ ճնշումների է ենթարկվել և 1915 թ. պատմական իրադարձությունների հետաքննությունը յուրաքանչյուր ազգի իրավունքն է` «հայկական շեշտադրումով Թուրքիայից արաբական վրեժխնդրությունն է»:

Ադրբեջանական լրատվամիջոցներում նաև կարծիք է սկսել շրջանառվել այն մասին, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը կարող է կրկին լուրջ լարվածության պատճառ դառնալ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև, որոնք լուրջ ճգնաժամ են ապրում 2017թ. ի վեր, երբ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի մյուս արաբական միապետությունների և Կատարի հետ հակամարտությունը սկսվեց: Արդյունքում Կատարը դարձավ Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակիցը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը և Գաս Բիլիրակիսը Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձև են ներկայացրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: