Հայերեն   English   Русский  

​«Հայկական խոհանոցը միայն խորովածն ու լավաշը չէ». National Geographic


  
դիտումներ: 18643

National Geographic ամսագրի ռուսական տարբերակը հոդված է հրապարակել հայկական խոհանոցի մասին, որում պատմում է ավանդական այն ուտեստների մասին, որոնք Հայաստան այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է պարտադիր փորձի:

«Հայկական խոհանոցը միայն խորովածն ու լավաշը չէ, այլ նաև քյալլա, գաթա և բազում այլ ուտեստներ, որոնց մասին, հավանաբար, չեք լսել, եթե չեք եղել Հայաստանում: Այստեղ ուտելիքը պատրաստում են ոչ միայն ֆանտազիայով, այլ նաև ոգով: Պարզապես եկեք Հայաստան և համոզվեք ինքներդ»,-գրում է ամսագիրը:

Հարիսա

Հայկական ավանդական ուտեստ: Համարվում է, որ այն օգնել է հայերին վերապրել քաղցի տարիները: Այն հեշտ է պատրաստել և հագեցնող է: Այն ունի որոշ բարդություններ. հարիսան պետք է եփվի կրակի վրա առնվազն 5 ժամ: Ավանդական հարիսան կարելի է փորձել «Պանդոկ Երևան»-ում:

Ժենգյալով հաց

Բազմաթիվ կանաչիներից պատրաստված արցախյան ուտեստ: Ժենգյալով հացը լինում է գարնանային և աշնանային. տարվա եղանակից է կախված կանաչիների քանակը: Գարնանը դրանք 10-16-ն են, աշնանը՝ մինչև 24-ը: «Լավաշ» ռեստորանում ժենգյալով հացը պատրաստում են հին բաղադրատոմսով:

Գաթա

Ավանդական հայկական դեսերտ: Դա կլոր թխվածք է նուրբ համով: Հայաստանի տարբեր շրջաններում դրանց համը տարբեր է: Եթե ուզում եք համեղ գաթա փորձել, ապա գնացեք Գառնի գյուղ, որտեղ կարող եք հետևել նաև դրա պատրաստմանը:

Ղափամա

Այն ոչ միայն համեղ է, այլ նաև գեղեցիկ: Դդմի ներսում չոր միրգ և ընկուզեղեն են լցնում: Այն կարող եք փորձել «Պանդոկ Երևան»-ում:

Տոլմա (նույն ինքը՝դոլման)

Մսային ռուլետներ են կաղամբով կամ թփով: Բաղադրիչներն են՝ տավարի միս, բրինձ, սոխ, կանաչի և սև պղպեղ: Այն մատուցում են մածունի հետ: Տոլմա կարող եք համտեսել «Արտուշի մոտ» սրճարանում:

Քյալլա

Պատկերացրեք տեսարան. նստած եք հայկական ուտեստներով լի սեղանի շուրջ, ուտում եք սուջուխ, բաստուրմա, խորոված, և հանկարծ մոտեցնում են եփած կովի գլուխ: Դա հենց քյալլան է, որը թարգմանաբար նշանակում է գլուխ: Ուտում են ամեն ինչը՝ լեզուն, ուղեղը, նույնիսկ աչքերը: Այն սարսափելի տեսք ունի: Կարող եք ուտել «Ֆլորենս Գյումրի» ռեստորանում, կամ «Ոսկենի»-ում: Քյալլան պետք է պատվիրել նախօրոք՝ 8 ժամ առաջ:

Բաստուրմայով ձվածեղ

Այն ուտում են նախաճաշին: Որպեսզի հասկանաք, թե ինչի մասին է խոսքը, այցելեք «Շերեփ» ռեստորան: Ի դեպ, այստեղ կարող եք գտել հիանալի թեյ, սուրճ:

Խաշ

Ամենահայտնի յուղոտ ապուրը Հայաստանում: Այն պատրաստում են կովի ոտքերից և փորոքից: Համարվում է, որ այն պայքարում է ցանկացած հիվանդության դեմ՝ արբածությունից մինչև հոդերի ցավ: Խաշն ուտում են առավոտյան, ձեռքերով: Դրա հետ նաև օղի են խմում: Խաշ կարող եք ուտել «Ծիրանի Գարդեն»-ում:

Ավելուկով ապուր

Ոչ այդքան հագեցնող, ինչպես խաշը, սակայն ոչ պակաս հայտնի: Ավելուկ, թրթնջուկ (սչավել կոնսկի): Բացի ավելուկից, ապուր մեջ լցնում են ոսպ, բլղուր, կարտոֆիլ և համեմունքներ: Այն կարող եք ուտել «Պանդոկ Երևան»-ում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: