Հայերեն   English   Русский  

​Հայտնի դիզայներների լավագույն խորհուրդները կանանց


  
դիտումներ: 1614

Կին լինելը մի ամբողջ արվեստ է: Եվ կանանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական խորամանկությունները, հատուկ հմայքը և սիրելի օծանելիքի բուրմունքը: Բայց ոչ ոք այնքան լավ չի հասկանում և տիրապետում հմայքի և գեղեցկության գաղտնիքներին, որքան նորաձեւության օրենսդիրները: Գրում է Adfave.xyz-ը:

Ահա աշխարհահռչակ դիզայներների մի քանի խորհուրդներ`

1. Իսկական կինը պետք է վտանգավոր և քմահաճ լինի: Քրիստիան Դիոր

2. Տարիքը կնոջ համար ամենակարևորը չէ` կարող եք հիասքանչ լինել 20 տարեկանում, հմայիչ 40 տարեկանում և անկրկնելի մնալ մինչև կյանքի վերջ: Կոկո Շանել

3. Ձեռքերն աղջկա այցեքարտն են, պարանոցը`անձնագիրը: Կրծքավանդակը` օտարերկրյա անձնագիրը: Կոկո Շանել

4. Կոշիկներ ընտրելու մտահոգությունը երբեք ավելորդ չի լինում: Շատ կանայք կարծում են, որ դրանք կարևոր չեն, բայց կնոջ էլեգանտության իրական հաստատումն այն է, թե ինչ են կրում նրա ոտքերը: Քրիստիան Դիոր

5. Կնոջ լավագույն նորաձև աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է: Կոկո Շանել

6. Մի խորասուզվեք միտումների մեջ: Թույլ մի տվեք, որ նորաձևությունը տիրապետի ձեզ, որոշեք ինքներդ` ով եք դուք, և թե ինչ եք ցանկանում արտահայտել ձեր հագուստով և ապրելակերպով: Ջիաննի Վերսաչէ

7. Ձեր կերած յուրաքանչյուր պատառը բերանում երկու րոպե է մնում, երկու ժամ ստամոքսում և երկու ամիս ազդրերի վրա: Քրիստիան Դիոր

8.Նրբագեղ լինել չի նշանակում աչքի ընկնել: Դա նշանակում է հիշողության մեջ գամվել: Ջորջիո Արմանի

9. Օծանելիքը կանացի անհատականության չգերազանցված երանգ է և կերպարի վերջնական նրբագիծը: Քրիստիան Դիոր

10. Աքսեսուարների ընտրության ժամանակ հեռացրեք այն, ինչը վերջինն եք ընտրել: Կոկո Շանել

11. Այն, ինչ կրում եք, նշանակում է, թե ինչպես եք ներկայացնում ձեզ աշխարհին, հատկապես հիմա, երբ մարդկանց միջև շփումներն այնքան արագ են: Նորաձևությունն անմիջական լեզու է, որը հասկանալի է առանց թարգմանության: Մյուչա Պրադա

12. Եթե ծուռ ոտքեր ունեք, խորը լանջաբացվածքով հագուստ կրեք: Քրիստիան Դիոր

13. Միշտ այնպես քայլեք, կարծես ձեզ միանգամից երեք տղամարդ է հետևում: Օսկար դե լա Ռենտա

14. Դուք չեք կարող կեղծել շքեղությունը, բայց կարող եք շքեղ տեսք ունենալ անգամ կեղծ մուշտակով: Կարլ Լագերֆելդ

15. Տգեղ կանայք չեն լինում, կան` ծույլերը: Կոկո Շանել

16. Որքան վատ են աղջկա գործերն, այնքան ավելի լավ տեսք նա պետք է ունենա: Կոկո Շանել

17.Կոշիկները կերպարանափոխում են ձեր մարմնի արտահայտությունն ու կեցվածքը: Դրանք բարձրացնում են ձեզ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ զգացմունքայնորեն: Քրիստիան Լաբուտան

18. Համեստ հագուստը սազում է ցանկացած կնոջ: Վերջակետ: Կոկո Շանել

19. Գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի: Կոկո Շանել

20. Քիչ գնումներ կատարեք, ավելի կարևոր է լավ ընտրություն կատարել և պարտադիր է, որպեսզի այն ինքներդ անեք: Վիվիեն Վեստֆուդ

21. Զգուշացեք ինքնատիպությունից: Կանացի նորաձևության մեջ ինքնատիպությունը կարող է դիմակահանդեսի հանգեցնել: Կոկո Շանել

22. Ոչինչ այնքան չի ծերացնում կնոջը, որքան չափազանց թանկարժեք բաճկոնը: Կոկո Շանել





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: