Հայերեն   English   Русский  

Կասիլիասը հավանաբար կավարտի կարիերան


  
դիտումներ: 779

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմի նախկին և «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլիասը հավանաբար կավարտի կարիերան:

Հիշեցնենք, որ Կասիլիասը նախօրեին՝ մարզման ժամանակ, սրտի կաթված էր ստացել, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատության ենթարկվել:

Դարպասապահին ստենդավորել են, ինչի պատճառով ֆուտբոլիստը կարող է այլևս մարզադաշտ չվերադառնալ:

Սրտաբան Խուան Անտոնիո Կորբալանը վիրահատությունից հետե ասել է. «Հնարավոր չէ ֆուտբոլ խաղալ այսպիսի վիրահատությունից հետո: Իկերը կվերադառնա նորմալ կյանքի, սակայն պրոֆեսիոնալ սպորտով այլևս չի կարողանա զբաղվել»:

Իկեր Կասիլիասն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է: 17 տարի հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում, իսկ վերջին 3 տարին խաղում է «Պորտուում»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: