Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Վանեցյանը մասնակցեցին սիրողական ֆուտբոլի մրցաշարի բացման արարողությանը
դիտումներ: 920
ՀԱՕԿ- տեղեկացմաբ Գագիկ Ծառուկյանը ողջույնի խոսքում շեշտեց, որ այսպիսի միջոցառումներ պետք է անցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում.
«Սա լավ հնարավորություն է ֆուտբոլի սիրահարների համար: Մենք պարոն Վանեցյանի հետ միասին պատրաստ ենք աջակցել այսպիսի միջոցառումների կազմակերպմանը՝ ցանկացած մարզում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց միջոցառման անցկացումը:
«Հարգելի ֆուտբոլասերներ, սա շատ կարևոր միջոցառում է, որը միտված է մասսայական սպորտի զարգացմանը և, մասնավորապես, ֆուտբոլի մասսայականացմանը»,- նշեց Արթուր Վանեցյանը:
Մրցաշարին կմասնակցեն 86 թիմեր՝ 2 տարիքային խմբերում (մինչև 18 տարեկան և 18-ից բարձր):